Լրահոս
Հասարակական
23:00
25.02.26
132

Ցայվել չի լինի գիշերները. աղմկոտ որոշումը «Վեոլիա ջուրը» բացատրում է սպառողների աճով

«Վեոլիա ջուրն» արձագանքել է ամռան գիշերները ջուրն անջատելու որոշման շուրջ մտահոգություններին՝ ըստ էության վերահաստատելով, որ մայիսի մեկից ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ է լինելու: Ընկերության տարածած պատասխանից հասկանում ենք, որ գիշերը ջուրն անջատելու են, որ կարողանան ցերեկային ժամերին ջրով ապահովել: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի բոլոր 12 շրջաններին ու մարզային որոշ համայնքների: «Ջրամատակարարման գրաֆիկը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին»,- ընկերության տարածած հայտարարության այս նախադասությունը ապացուցում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի կասկածները, որ հազարավոր շինթույլտվություններն են ջրի ճգնաժամի պատճառը: