Լրահոս
Աշխարհ
17:15
06.05.26
149

Ծակ վրաններում քնող լիբանանցիները չեն վստահում Իսրայելին. ԱՄՆ-ը հնարավոր է համարում հրադադարը

«Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոյի խոսքով` Լիբանանի և Իսրայելի կառավարությունների միջև խնդիրներ չկան, խաղաղության համաձայանգրի միակ խոչընդոտը «Հըզբոլահն» է, որը գործում է Լիբանանի տարածքում ու հարվածում Իսրայելին: Հրադադրից հետո, ըստ տարբեր աղբյուրների, ամեն օր մեկ-երկու տասնյակ մարդ է զոհվում Լիբանանում: