Լրահոս
Հասարակական
21:09
23.04.26
177

Բյուրեղավանում խուճապը չի թուլացել «Վեոլիա ջրի» հայտարարությունից հետո. ՀՎԿԿ-ն հետազոտում է ջուրը

Բյուրեղավանցիները չեն հավատում «Վեոլիա ջուր» ընկերության հավաստիացումներին, թե մաքուր է ծորակից հոսող ջուրը: Իրենք դեռ համ ու վատ հոտ են առնում ջրից ու խուսափում են ծորակի ջուրն օգտագործելուց, քանի դեռ պաշտոնական հերքում չկա, որ ջուրը չէր երեկ հիվանդանոցներ դիմած  200-ից ավելի քաղաքացիների  թունավորման պատճառը: