Լրահոս
Միջազգային
23:21
06.05.26
186

ԱՄՆ-ի տապալումը Հորմուզո՞ւմ, թե՞ մեծ առաջընթաց՝ Իրանի հետ բանակցությունում. Թրամփը որոշել է սպասել

Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատության նախագիծը», կարճ ժամանակով կդադարեցվի: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը որոշել է սպասել, որովհետև Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթաց» կա: Նա չի մանրամասնել, թե ինչ առաջընթաց կա կամ որքան կտևի դադարը: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Պակիստանի և այլ երկրների խնդրանքով շրջափակումը ուժի մեջ կմնա։