Լրահոս
Քաղաքական
19:48
06.05.26
191

Ահաբեկվել է Ամստերդամը Փաշինյան-Ալիև ջերմ շփումներից. Հայաստանի ղեկավարն ընդդեմ հայկական շահի՞

Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների, Հայաստանի տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի ադրբեջանական օկուպացիայի մասին բառ չի հնչել եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի ընթացքում: Միջազգային փաստաբանը եզրակացնում է՝ Փաշինյանի շահը կարող է չհամընկնել հայ ժողովրդի շահի հետ: Ռոբերտ Ամստերդամի կարծիքով՝ Փաշինյանը երկիրը վերակառուցում է այնպես, որ այն համապատասխանի Ադրբեջանի ցանկություններին, սա առաջին դեպքն է, որ երկրի ղեկավարն այսքան վատ է վարվում սեփական ժողովրդի պատմության հետ: