Լրահոս
Հասարակական
15:30
01.03.26
386

Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկա. ԱԳՆ

Img default alt hy

Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկա, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ, հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին։

ԱՄԷ-ում դեսպանությունը օպերատիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն: Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։