Լրահոս
Հասարակական
11:36
02.03.26
80

Զոդի կամրջի մոտ BMW–ն բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Img default alt hy

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու 51 կմ հատվածում Զոդի կամրջի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։