Լրահոս
Իրավական
22:27
26.02.26
308

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալված կա

Img default alt hy

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, 1 անձ ձերբակալվել է:

Այսօր հայտնել էինք, որ News.5tv.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել՝ հրազենի գործածման հետևանքով։

Քիչ առաջ ՊՆ հաստատեց, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։