Լրահոս
Քաղաքական
15:14
11.10.25
302

Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը չափավոր միջակայքում է. Ավինյան

Img default alt hy

14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։

Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել: