Լրահոս
Հասարակական
12:49
02.03.26
125

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 9 վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։