Լրահոս
Հասարակական
22:58
17.03.20
76

Ո՞ր բանկերն են սահմանել վարկային արձակուրդ

Բանկերից վերցրած վարկերը արտակարգ իրավիճակի ժամանակ մարելու գործը իսկական գլխացավանք է քաղաքացիների համար: Պետությունը խուսափողական պատասխան է տալիս, թե չի կարող միջամտել, որ առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ հայտարարեն քաղաքացիների համար, իսկ քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բանկերից ոմանք հրաժարվում են հետաձգել վարկի մարման ժամկետները: Իհարկե, ոչ բոլորը: Առաջիններից Արդշինբանկը հայտարարեց՝՝՝ մինչև մայիսի 15-ը տույժ-տուգանքներ չեն սահմանի, եթե ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցները վարկային մարումներ չանեն: Բանկի փողը բիզնեսի մեջ դրած գործրարները նաև պետության աջակցության կարիքն ունեն: Պետությունը պետք է մասնակցի այդ բիզնեսների առողջացմանը կատարելով ֆինանսական ներարկումներ: Տնտեսագետները հորդորում են հետևել եվրոպական մի շարք երկրների օրինակին: Այնտեղ պետությունը կորոնավիրուսի գրանտներ է առանձնացրել փոքր ու միջին բիզնեսի համար: