Լրահոս
Իրավական
17:55
05.03.26
213

Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

Img default alt hy

Քանի որ լրագրողները շատ են հարցնում միանգամից ասեմ. Վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ սրբազանը չպետք է ազատազրկված լինի: Այս մասին հայտարարել է Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Բայց բոլորովին համաձայն չեմ, որ սրբազանի նկատմամբ հնարավոր էր կիրառել որեւէ խափանման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում»,– հավելել է նա։

Այսօր Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-իցՆրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):