Լրահոս
Հասարակական
12:59
07.12.25
227

Վեհափառի անունը բացականչող աղջկան դուրս հանեցին եկեղեցուց

Img default alt hy

Կաթողիկոսի անունն եմ տվել ու մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անուն եմ տվել, դրա համար էլ ինձ հեռացրեցին եկեղեցուց։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է քաղաքացին, ում հեռացրել են Յոթ Վերք եկեղեցուց։

«Շիրակի թեմի քահանաներից որևէ մեկը ներսում չէ, և պետական այրերը մասնակցում են պատարագի, իրենց մեր Շիրակի թեմի բոլոր եկեղեցականները այս ամեն ինչի պատասխանը երեկ տվել են լրատվականով, ես ինչ-որ բան չեմ կարող հավելել ու իրենց իրենցից ավելացնել, միայն մի բան կասեմ․ իրենք պատժվելու են հաստատ Աստծո դատաստանով»,- նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ  Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագի՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։