Լրահոս
Իրավական
09:00
07.05.26
588

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Img default alt hy

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են Ա.Ե.-ն և Դ.Ա.-ն։Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք: 

Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց: