Լրահոս
Իրավական
15:21
16.03.20
89

Վաղը նախկին վարչապետերը հանդես կգան անձնական երաշխավորությամբ. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ

Img default alt hy

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին, ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես են գալու նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։


Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ