Լրահոս
Քաղաքական
13:40
08.10.25
192

Թրամփի ուղու մասին Ռոբերտ Քոչարյանի առաջարկը պետք է ներկայացվի ԱՄՆ նախագահի վարչակազմին

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Թրամփի ուղու վերաբերյալ երկրորդ նախագահի առաջարկը պետք է ձևակերպի, թարգմանի ու ներկայացնի ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ որպես այլընտրանքային առաջարկ: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի խոսքով` օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում դրա համար բոլոր հիմքերը կան: Փոխադարձության սկզբունքը վկայակոչելով էլ շեշտը պետք է դնել Երասխ-Ջուլֆա երկաթգծի վրա, ինչի մասին խոսեց Քոչարյանը: «Եթե Հայաստանում լինի հզոր իշխանություն, հզոր մարդ, որը գիտի բանակցելու գաղտնիքները, հեշտությամբ կարելի է դրան հասնել»,- կարծում է Մարգարյանը: