Լրահոս
Քաղաքական
14:53
29.09.25
408

Տի՛կ, ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025-ին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատակ ես արե՞լ. Մեսրոպ Մանուկյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել և գրել․

«Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է , որ մանկապարտեզները փակում ու մոռանաում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է .

Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք

Անկեղծ պատասխանեք՝ պահե՞լ եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։

Թե բա սիրում ենք Ձեզ ժողովուրդ, ԼՈՒ՞ՐՋ։ Տիգրան Ավինյան,  Տիկ ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատա՞կ ես արել ապեր»։