Լրահոս
Քաղաքական
21:49
04.03.26
118

Թեժացումներ՝ ԱԺ-ում. Փաշինյանի «պեռաշկին», Միրզոյանի մուննաթն ու լրջության կոչ՝ ընդդիմությունից

Նիկոլ Փաշինյանն այսօր Իրանում սրված ռազմական իրադարձությունների ֆոնին՝ պեռաշկի ուտելու պահից կադերի տարածումը բացատրել է նրանով, որ պատասխանատու ինստիտուտները գտործում են ու ինքը չի կարող հետաձգել քարոզարշավը: «Այդ պեռաշկին ձեր անադեկվատության ցուցիչն է»՝ հակադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանի կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կանխատեսել էր, որ Իրանում իրավիճակի ապակայունացումը Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար վտանգավոր է լինելու: