Լրահոս
Իրավական
17:00
07.10.25
125

Տեղ գյուղի բնակչի տան նկուղում թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Img default alt hy

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 6-ին համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տեղ գյուղի 51-ամյա բնակիչը նկուղում պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է տնամերձ այգում աճեցրած կանեփի թփերից:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Գորիսի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու նկուղում հայտնաբերվել է 2096 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Կատարվում է նախաքննություն։