Լրահոս
Հասարակական
13:46
13.10.25
158

Սպանության հետ թեկուզ աննշան կապ ունեցողները պետք է ստեղ չապրեն. ստորագրահավաք է սկսվել Մերձավանում

Մերձավանում լարվածությունը չի թուլանում: Սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի հարազատներն ու համագյուղացիները պահանջում են, որ սպանության մեջ ներգրավված անձանց ընտանիքները լքեն գյուղը։ Չնայած Մհեր Ախտոյանի և մյուս կասկածյալների ընտանիքները արդեն հեռացել են, կիրակի մերձավանցիները ստորագրահավաք են սկսել՝ կառավարությունից պահանջելով կանխել նրանց հնարավոր վերադարձը։ Սպանությունից անցել է 20 օր, բայց գյուղը դեռ վախի ամեջ է ապրում: