Լրահոս
Քաղաքական
17:35
05.03.26
61

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Img default alt hy

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի: