Լրահոս
Հասարակական
19:30
09.10.25
177

«Սուրբ Հովհաննես» բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Img default alt hy

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։