Լրահոս
Միջազգային
14:00
10.10.25
190

Սկսվում է իսրայելական զորքի նահանջը՝ Գազայի երեք քաղաքներից. ՑԱՀԱԼ-ը կկանգնի համաձայնեցված կետում

Պատերազմը Գազայում, կարծես, վերջացել է: Մի քանի ժամ է` իսրայելական ուժերը չեն հարվածել Գազայի հատվածին: Եգիպտոսում եռօրյա բանակցություններից, ամերիկյան ծրագրով Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունից հետո պաղեստինցիների համար հումանիտար օգնությամբ բեռնված 400-ից ավելի բեռնատար կհասնի Գազա: Թրամփի 20 կետանոց ծրագրով իսրայելական զորքերը այսօրվանից կսկսեն նահանջել Ռաֆահ, Խան Յունիս, Գազա քաղաքներից և խիտ բնակեցված հարակից շրջաններից: ՑԱՀԱԼ-ը կհեռանա միչև համաձայնեցված գիծ, այդ դեպքում իսրայելական զորքերը կվերահսկեն Գազայի հատվածի շուրջ 53%-ին։