Լրահոս
Հասարակական
21:18
27.03.26
147

Շրջափակել են Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու տունը. ԱԺ նախագահը չի փոշմանել հայհոյելու համար

Անհետ կորածների հարազատների նախօրեի ակցիայից հետո էր թունդ, հայհոյախառն սկանդալի կենտրոնում հայտնվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Մեկն «արա» է ասել, մյուսը՝ կոշտ արձագանքել, հերթը հասել է սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքներին: Իրավապահներն են փորձել ճշտել՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանին հայհոյած քաղաքացին փոշմանել է, Ալեն Սիմոնյանին նույն հարցը լրագրողներն են տվել: Երևանի կենտրոնում տարատեսակ սկանդալների մեջ հայտնված Սիմոնյանը չի փոշմանում: