Լրահոս
Միջազգային
21:15
28.02.26
126

Սարսափազդու տեսարաններ՝ Թեհրանից մինչև Դուբայ. այն, ինչ հայտնի է վտանգավոր էսկալացիայի մասին

Արդեն շուրջ 11 ժամ է՝ թեժ հրթիռային պատերազմ է Մերձավոր Արևելքում: 

«Հարձակման առաջին փուլում Իրանի բարձրաստիճան ղեկավարության սպանության միջոցով հնարավոր քաոսի սերմանումն Իրանում տապալվել է»,- զարգացումներին հետևելով՝ եզրակացրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

Նրա խոսքով՝ իրանական պատասխան հարվածների հետևանքով հասարակության շրջանում գրեթե քաոսային իրավիճակ է Պարսից ծոցի՝ մինչ այս խիստ ապահով և ծաղկուն թվացող արաբական պետություններում։