Լրահոս
Իրավական
23:15
08.10.25
474

Սամվել Կարապետյանի գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի. Ռոբերտ Ամստերդամ

Img default alt hy

Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չեմ զլանա նորից ընդգծել, թե ինչու է

Սամվել Կարապետյանի գործը քաղաքական

Իմ վերջին հայտարարությունում ես արդեն շեշտել եմ մի շարք հանգամանքներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս գործի քաղաքական բնույթը։ Այնուամենայնիվ, հստակեցնենք կարևոր ցուցիչները․

Քաղաքական կապեր դատախազության հետ․ գործը նախաձեռնել է գլխավոր դատախազը, որի սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատավարության անկախությունը։

Վարչապետի անձնական ներգրավվածությունը․ իրավական երկրներում գործադիր իշխանության ղեկավարի անմիջական միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է։ Սակայն հենց վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը։

Անօրինական հիմքեր կալանքի համար․ Կարապետյանին վերագրված խոսքերն օգտագործվել են որպես կալանքի պատճառ, մինչդեռ միջազգային իրավական պրակտիկան նման նախադեպերը բացարձակապես չի ճանաչում։

Այս բոլոր ցուցիչները միասին վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի»։