Լրահոս
Իրավական
12:17
17.03.20
65

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նոր երաշխավորություն

Փաստաբանական թիմը կներկայացնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն: Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկ են արել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Չնայած Քոչարյանը հիմա ստացիոնար բուժում է ստանում, հավանական է, որ նա կարճ ժամանակով կարողանա ներկա գտնվել վաղվա դատական նիստին։