Լրահոս
Միջազգային
16:20
10.10.25
179

Ռուսների հուժկու հարձակումը. Թրամփը մեծացնում է ճնշումը Մոսկվայի նկատմամբ

Ռուսական բանակն այս գիշեր ռմբակոծել է Կիևը: Ռուսներն անօդաչուներով են գրոհել Ուկրաինայի մայրաքաղաք: Դրանց հարվածներից բռնկված հրդեհները 12 մարդու վիրավորվման պատճառ են դարձել: Ուկրաինան նաև մեկ զոհ ունի Զապորոժիեում: Ըստ Կիևի՝ ռուսների հիմնական թիրախում ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներն են՝ մոտեցող ձմռան շեմին: