Լրահոս
Միջազգային
15:35
05.03.26
76

Ռուսաստանը Իրանից օգնության դիմումներ չի ստացել․ Պեսկով

Img default alt hy

Մոսկվան Իրանից անհրաժեշտ օգնության վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տվյալ դեպքում իրանական կողմից որևէ դիմում չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն մտադիր է օգնություն ցուցաբերել Իրանին, օրինակ՝ սպառազինություն մատակարարել:

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց զոհվելու մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին: