Լրահոս
Տարածաշրջան
16:45
28.02.26
455

Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ

Img default alt hy

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի անհիմն ագրեսիան Իրանի դեմ։

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Լավրովը զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, և Իրանի ԱԳ նախարարը նրան տեղեկացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը հետ մղելու քայլերի մասին։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանի շուրջ բանաձևի ընդունմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Իրանի արտաքին գործերի նախարարը Լավրովին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու իր ծրագրերի մասին։