Լրահոս
Քաղաքական
14:15
13.10.25
317

ՔՊ-ական հարթակները միտումնավոր խեղաթյուրում են Նարեկ Կարապետյանի հայտարարությունները

Img default alt hy

ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքերը` իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները։ 

Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

««Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծել է, որ «Մեր ձևով» շարժումը չի՛ քննարկում և ապագայում չի՛ դիտարկում նախընտրական դաշինքի հնարավորությունը ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ։

Նարեկ Կարապետյանը չի բացառել անհատ պրոֆեսիոնալների հետ համագործակցության հնարավորությունը, բայց ընդգծել է վերը նշված նախապայմանը»,- նշում է Ղահրամանյանը։