Լրահոս
Քաղաքական
20:26
10.10.25
192

Քոչարյանը հաղթաթուղթ է տալիս Հայաստանին. վտանգների չեզոքացման և իրական խաղաղության բանաձևը

Ռոբերտ Քոչարյանը Թրամփի վարչակազմին շահեկան առաջարկ անելով՝ հնարավորություն է տալիս Հայաստանի օգտին շրջել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ մեզ համար վտանգավոր զարգացումները: Քաղաքագիտական շրջանակներում այս համոզմունքն է իշխողը՝ երկրորդ նախագահի մեծ ասուլիսից հետո: TRIPP-ը երկայացնելու Քոչարյանի առաջ քաշած բանաձևի իրականացումը, շատերի խոսքով, ճանապարհ կբացի իրական խաղաղության համար: Այն, ինչ խաղաղություն է անվանում Փաշինյանը, երկրորդ նախագահի համոզմամբ՝ պարզապես զինադադար է, որի պահպանումը կախված է մեկ մարդու՝ Ալիևի քմահաճույքից: