Լրահոս
Քաղաքական
16:34
08.10.25
201

Քոչարյանի առաջարկը պետք է դնել Թրամփի սեղանին. ինչպե՞ս շահեկան դարձնել վաշինգտոնյան փաստաթուղթը

Փաշինյանի գտած հայրենիքում անհանգստություններ են խտանում Սյունիքով անցնելիք ճանապարհի շուրջ, որը երբեմն Հայաստանի ղեկավարն էլ դեմ չի լինում «միջանցք» անվանել: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ երկրորդ նախագահի առաջարկը՝ Թրամփի ուղին երկարացնելով՝ այն շահեկան դարձնել նաև Հայաստանի համար, կարող է գրավոր ձևակերպվել ու դրվել Միացյալ Նահանգների նախագահի սեղանին: Գուցե այդպես հնարավոր լինի իր իսկ անունով ուղին հետաքրքիր պահել Թրամփի համար անգամ այն ժամանակ, երբ նա կստանա Խաղաղության նոբելյան մրցանակը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջնորդությամբ: