Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:35
10.10.25
392

Պուտինը Նիկիտա Սիմոնյանին շնորհել է «Աշխատանքի հերոսի» կոչում

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին խաղացող Նիկիտա Սիմոնյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության «Աշխատանքի հերոսի» կոչում։

«Պետությանը մատուցած հատուկ ծառայությունների, հայրենական ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհել Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում «Ռուսաստանի ֆուտբոլային միություն» ֆուտբոլի մարզական ֆեդերացիայի համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Նիկիտա Պողոսի Սիմոնյանին»,- ասվում է հրամանագրում: