Լրահոս
Միջազգային
18:46
27.02.26
128

Պուտինի հետ հանդիպման հույս դեռ ունի Զելենսկին. լարվածությունը չի թուլանում ռազմաճակատում

Ռուս-ուկրաինական պատերազմի դաշտում լարվածությունը չի նվազում. հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները շարունակվում են թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական քաղաքներում։ Օդեսայից մինչև Սումի, Բելգորոդից մինչև ռազմաճակատ, փոխադարձ գրոհները նոր ավերածությունների պատճառ են դարձել: Այս ֆոնին փոխադարձ մեղադրանքներն ու կոշտ հայտարարությունները չեն դադարում դիվանագիտական ճակատում: Առայժմ տեսանելի է միայն մեկ պայմանավորվածություն՝ գերիների և զոհվածների մարմիններ են փոխանակել կողմերը: