Լրահոս
Քաղաքական
20:52
27.03.26
142

Պուտինի աչքերի մեջ ուղիղ նայել են առաջարկում ՔՊ-ականներին՝ «աջուձախ խաբելու» փոխարեն

Իշխող Քաղաքացիական պայմանագրի՝ շարունակ գահավիժող վարկանիշի պատճառով ընտրություններից 2 ամիս առաջ ՔՊ-ականները էմոցիոնալ են դարձել, չեն կարողանում թաքցնել խուճապը, կարծում են շատ վերլուծաբաններ: Ըստ քաղտեխնոլոգների՝ իշխող ուժի միակ հույսն այն է, որ ինչ-որ կերպ աշխատի Նիկոլ Փաշինյանի պատերազմի սպառնալիքը. սոցհարցումները սակայան հակառակն են պնդում: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է այսօր, սոցիոլոգիական հարցումներին հղում անելով, պնդել, թե «Հայաստան» դաշինքի վարկանիշը հուշում է՝ հունիսի 7-ի խորհդարանական ընտրություններով իշխանափոխություն է լինելու մեր երկրում: