Լրահոս
Հասարակական
23:58
02.10.25
221

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը։

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,

- Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,

- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,

- Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,

- Կենտրոնում՝ չի գերազանցել,

- Արաբկիրում՝ չի գերազանցել,

- Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-հայտնում են կենտրոնից։