Լրահոս
Քաղաքական
13:00
02.03.26
84

Պատրաստ չէ նոր սահմանադրության նախաբանը, առաջին գլուխը, կառավարության գլխի հետ կապված դրույթներ. Սրբուհի Գալյան

Img default alt hy

Նոր Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է և այն կհրապարակվի մարտին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

«Մենք պետք է քննարկումներ սկսենք նաև խմբակցության մեր գործընկերների հետ, այնուհետև որոշում կկայացնենք հրապարակել տեքստը։ Տեքստը հրապարաելու ենք այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված։ Այսինքն, մենք բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի համար, տեքստը բաց է լինելու յուրաքանչյուր առաջարկի համար, քննարկելի, որ հանրությունը և մասնագիտական հանրույթը ներկայացնի իր առաջարկները»։ 

Նա ընդգծեց, որ պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը, 2 և 3 գլուխները միավորվել են, պատրաստ չէ և չի քննարկվել սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հոդվածը, գառավարության գլխի հետ կապված հոդվածում որոշակի դրույթներ ունենք, որոն դեռևս չեն քննարկվել։