Լրահոս
Քաղաքական
21:00
02.03.26
133

Պատերազմ՝ Իրանում, «ուրախ ավտոբուս»՝ Հայաստանում. կուկուռուզը վնասակար չէ՞ երկրի առողջությանը

Պերաշկի ուտող Նիկոլ Փաշինյանը համացանցի նոր մեմն է դարձել այն պահին, երբ տարածաշրջանը ցնցվում էր իսրայելա-իրանական հրթիռներից: ՔՊ-ականները ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում իրենց նախընտրական էքսկուրսիայում՝ Հայաստանի հարևան երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին: Նիկոլ Փաշինյանը Իրանի Գերագույն առաջնորդի սպանության պաշտոնական հաստատումից ավելի քան 24 ժամ անց է Փաշինյանը ցավակցական հեռագիր հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ իշխանության արձագանքը չի եղել իրավիճակին համարժեք և բավարար չափով օպերատիվ։