Լրահոս
Քաղաքական
22:34
26.02.26
128

Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ:

Վերջինս ողջունել է վարչապետի այցը և կարևորել այսօր Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը: Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել, երկու երկրները կշարունակել զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվ փոխգործակցության կարևորությունը: Վարչապետն ընդգծել է Լեհաստանի դերը ՀՀ-ԵՄ կապերի խորացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ու առաջմղման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Փաշինյանի և Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: