Լրահոս
Մամուլի տեսություն
09:56
03.03.26
275

Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել-վերցնել. «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ–ի լավատեղյակ աղբյուրների համաձայն, Նիկոլ Փաշինյանը, բառի ուղիղ իմաստով, արգելել է թիմակիցներին մարզեր այցի ժամանակ եւ առհասարակ հանրային տիրույթում եկեղեցու թեմայով ասել–խոսել. «Եկեղեցու թեման չդնել-չվերցնել՝ մինչեւ իմ հետ չհամաձայնեցվի»։

Թե ինչով է պայմանավորված վերջինիս կտրուկ հրահանգը, ու թե մինչեւ երբ է արգելքը դրված՝ ՔՊ-ում էլ տեղյակ չեն, բայց ռիսկ անող էլ չկա, որ հարցնեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: