Լրահոս
Քաղաքական
19:16
08.10.25
225

Փաշինյանի «շայկային» կոպիտ են պատասխանում մարդիկ. ի՞նչ 4-րդ հանրապետություն

Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքացիները հայրենիք չեն փնտրում, հակառակը՝ հայրենիք կորցնելու ահազանգեր են հնչեցնում «Հայլուր»-ի հարցախույզի ընթացքում՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածներին: «Մի րոպե մի բան ասեմ» շարքի հերթական տեսանյութում Փաշինյանը բացատրել է երրորդ ու չորրորդ հանրապետությունների տարբերությունները՝ վստահեցնելով, թե երրորդ հանրապետությունում հայրենիք ենք փնտրում, մինչդեռ չորրորդ հանրապետությունը հենց մեր գտնված հայրենիքն է: