Լրահոս
Հասարակական
13:45
12.10.25
327

Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են անում, դիմելու են կառավարությանը, որ դադարեցնեն Ախտոյանների բնակությունն իրենց խոշորացված համայնքում

Img default alt hy

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմելու են կառավարությանը, որ Ախտոյան ընտանիքին թույլ չտան ապրել Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում։

«Մենք հանրագրով դիմելու ենք կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,– հայտարարեց Փարաքարի սպանված համայքնապետ Վալոդյա Գրիգորյանի ընկերը։
 

Հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի ստորագրեն հանրագրի տակ: