Լրահոս
Քաղաքական
09:10
05.03.26
59

Փակվող դպրոցներ, գործազուրկ դարձող ուսուցիչներ և գույնզգույն խոստումներ՝ Շիրակի մարզում

Դպրոցների միավորումը գյուղերի դատարկվելու պատճա՞ռ կարող է դառնալ: Այդպիսի ահազանգ են հնչեցնում Շիրակի մարզում, որտեղ 48 դպրոց է փակվում: Գունավոր պատերով դպրոցների մասին իշխանության խոստումներին գորշ կանխատեսումներով են արձագանքում այդ դպրոցների աշակերտների ծնողները. հնարավոր է ստիպված լինեն գյուղերից տեղափոխվել, որ երեխաները ստիպված չլինեն մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել ամեն օր: Շիրակի մարզպետը վստահեցնում է, որ լուծումներ են փնտրում: