Լրահոս
Միջազգային
23:48
26.02.26
296

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինա-ՌԴ-ԱՄՆ ձևաչափով հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հաջորդ եռակողմ ձևաչափի համար արդեն ավելի մեծ պատրաստակամություն կա։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կլինի Էմիրություններում, Աբու Դաբիում: Ակնկալում ենք, որ ձևաչափը կլինի մարտի սկզբին։ Պետք է ավարտին հասցնել այն ամենը, ինչին հաջողվել է հասնել անվտանգության իրական երաշխիքների համար, և առաջնորդների մակարդակով հանդիպում նախապատրաստել։  Հենց այս ձևաչափը կարող է շատ բան լուծել։ 

Ի վերջո, առաջնորդները լուծում են առանցքային հարցեր, և երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, այդպիսի անձնավորված ռեժիմին, դա զգալիորեն ավելին է, քան մյուս երկրներում»,- իր երեկոյան ելույթում ասել է Ուկրաինայի նախագահը։