Լրահոս
Իրավական
23:56
23.03.26
133

Օտարերկրացին մոպեդով շրջել է Երևանում և թմրանյութ իրացրել

Img default alt hy

ՆԳՆ-ից հայտնում են.

«ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մոպեդով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ՝ ընդհանուր 84,54 գրամ քաշով:

Մոպեդը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»: