Լրահոս
Մամուլի տեսություն
10:01
08.10.25
121

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ջալալ Հարությունյանը «նեղ կռուգում» չի թաքցրել իր նեղվածությունը՝ ակնարկելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն` եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակմանը: 

«ժողովուրդ»

Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցներից որեւէ մեկը գուցե ՔԿՀ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ 

«ժողովուրդ»

ՔՊ-ն Գյումրիում ձգտում է հասնել Գրիգորյանների եւ Ղուկասյանների թիմերի միջեւ կրակոցների: 

«Հրապարակ»

Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել՝ առաջարկելով համագործակցություն, դրա դիմաց խոստանալով արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնել:

«Հրապարակ»

Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձեւավորել է դրոշի գույնի կտորներով։ Նա, թերեւս, զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։