Լրահոս
Մամուլի տեսություն
10:37
15.10.25
150

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Արգիշտի Մեխակյանին հանձնարարվել է հետաքրքրվել, թե ինչպես կընդունեն բուն էջմիածինցիները «ոչ բռնի, թավշյա ակցիա» կազմակերպելը Վեհափառի դեմ: 

«Ժողովուրդ»

Իշխանական շրջանակները խնդիր են դրել Ռոբերտ Ամստերդամին կալանքի տանել: 

«Հրապարակ»

Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա։

«Ժողովուրդ»

«Անի 2014» եւ «Աբովյան 2014» թիմերի միջեւ կայացած հանդիպման ընթացքում, «Անի» ակումբի մարզիչն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին։ 

«Հրապարակ»

ՔՊ-ն տրոյական ձիեր են մտցնում խաղի մեջ, որ ընտրություններից հետո  կկպնեն ՔՊ-ին՝ օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձեւավորի։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։