Լրահոս
Մամուլի տեսություն
09:39
10.10.25
123

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«ժողովուրդ»

Առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: 

«Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանը մեկիկ-մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ. ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք` ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից: 

«Իրավունք»

Փաշինյանի թիրախում առաջիկայում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները։

«Հրապարակ»

Մի քանի օր է՝ ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ: 

«Ժողովուրդ»

Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հասարակական գործիչ Արա Վարդանյանի հետ։