Լրահոս
Մամուլի տեսություն
09:52
05.03.26
64

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

ԵԽ-ի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» հրապարակած տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։

«Փաստ»

Փաշինյանն ու ՔՊ-ն վարկանիշ չունեն: Ավելին, նրանք իրականում անգամ 30 տոկոսի շեմին չեն կարող մոտենալ ընտրություններում: Նույնիսկ վարչական ռեսուրսով չեն կարող:

«Ժողովուրդ»

Արցախի նախկին պաշտոնյա, պետական մրցույթների մեծ մասի հաղթող, ապա Երևան տեղափոխված գործարար Արման Հակոբջանյանը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ 

«Հրապարակ»

 «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ 

«Փաստ»

Միանգամից 7 լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացրել ոմն Ռաֆայել Ջուլհակյան, որը պահանջում է 21 միլիոն դրամ՝ իրեն «ՔՊ կեղծ դպիր» անվանելու համար։ Դա այն անձն է, որն ակտիվորեն մասնակցում էր Փաշինյանի կեղծ «պատարագներին» և մի քանի դրվագով հայտնվել էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: